Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գեներալը հեռվից է հսկում

Գեներալը հեռվից է հսկում
03.12.2013 | 11:48

Մամուլը վերջերս գրել էր, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ չէ: Մեր տեղեկություններով, գեներալը դեռ բուժման կուրս է անցնում Ֆրանսիայում և նրա վիճակն այնքան էլ լավ չէ: Թոքերի ծանր հիվանդությունը չի ուզում նահանջել: Չնայած բժիշկների ջանքերին, Գրիգորյանի առողջությունը չի վերականգնվում:
Այդուհանդերձ, մեր աղբյուրի պնդմամբ, Մանվել Գրիգորյանը իր հսկողության տակ է պահում եկող տարվա ԵԿՄ հոբելյանական համագումարի աշխատանքները:
ԵԿՄ քարոզչության վարչությունից մեզ փոխանցեցին հակառակը, որ գեներալի առողջական վիճակը լավ է, 10-15 օրից հնարավոր է վերադառնա Հայաստան: Վստահեցնելով, որ իսկապես գրեթե ամեն օր զանգում է, ցուցումներ տալիս, հետևում ներքաղաքական անցուդարձին: Ի դեպ, մեր տեղեկություններով, գեներալը նաև պատվիրել է նկարահանել Պուտինի այցը, որ ինքն առաջին դեմքով տեսնի՝ ինչ է կատարվել իր բացակայության օրոք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ